Սպորտ

Ռեալը պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո Բենզեմայի հեռանալուն

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո Կարիմ Բենզեմայի հեռանալուն։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, մի քանի ժամ առաջ հարձակվողը Մադրիդի «Ռեալին» տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի լիգա տեղափոխվելու որոշման մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Ալ-Իթթիհադից։ Հաղորդվում էր, որ նոր ակումբը՝ ֆրանսիացին 2 տարում կվաստակի 200 միլիոն եվրո։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, Բենզեման Վալդեբեբաս է ժամանել մոտ 12:00-ին՝ Մադրիդի «Ռեալի» նախանշված մարզման մեկնարկից 4 ժամ առաջ: Ֆրանսիացին իր գործակալի ուղեկցությամբ լքել է ակումբային բազան երեկոյան։ Հարձակվողը չի մարզվել թիմի հետ, քանի որ այժմ ապաքինվում է վնասվածքից։

Մարզումից հետո Բենզեման առանձնազրույց է ունեցել Կարլո Անչելոտիի հետ։ Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ հարձակվողն առաջիկա ժամերին կհայտարարի իր հեռանալու մասին: Հաղորդվում է, որ ակումբն արդեն սկսել է հրաժեշտի բովանդակություն պատրաստել սոցիալական ցանցերի համար՝ Բենզեմայի հեռանալու դեպքում։ Բացի այդ, ակումբը ցանկանում է հրաժեշտի արարողություն կազմակերպել կիրակի օրը «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք «Ատլետիկի» դեմ վերջին տուրի խաղից առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ