fbpx
Սպորտ

Ռեշվորդը կարող է դառնալ մեր օրերի Թեո Ուոլքոտը․ Քոլիմոր

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ստեն Քոլիմորը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է արժանանալ իր հայրենակից Թեո Ուոլքոտի ճակատագրին, եթե չկարողանա ընտրել, թե որ դիքում է խաղալու։ Քոլիմորի կարծիքով Ռեշֆորդը տատանվում է կենտրոնական և ետ քաշված հարձակվողի դիրքերում խաղալու միջև:

«Եթե Ռեշֆորդը հասկանա, որ ցանկանում է «ապրել և մեռնել» որպես մաքուր «ինը» համար և արդարացնելու է իրեն այդ դիրքում, ապա կարող է ավելի հաճախակի հրավիրվել Անգլիայի հավաքական և գուցե դառնա նրա հիմնական կենտրոնական հարձակվողը: Իսկ, եթե ոչ, ապա Սուլշերը կմտածի նոր հարձակվող գնելու շուրջ: Շատ բարդ է հավաքականում փորձել խաղալ եզրերում և հարձակման ողջ երկայնքով գործել, իսկ ակումբում խաղալ Նիստելռոյի դիրքում:

Եթե Ռեշֆորդը չգտավ իր դիրքը, ապա կդառնա մեր օրերի Թեո Ուոլքոտը»:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը Յունայթեդի կազմում մասնակցել է 174 խաղի և դարձել 47 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ