Ռեստարտի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջարդվել

Հրապարակող՝

12088040

Ամենադիտվածներ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության տղաների և Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության երկու անդամների՝ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ առևանգելու փորձ կատարելու համար։ Հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելը։։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբամանը՝ վերջինիս իրենց հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար: Սակայն ոստիկանությունը միջամտել էր, և գործողությունը ավարտին չէին կարողացել հասցնել:

Ամենաթարմ