Ռեստարտի անդամները պահանջում են հանդիպում ոստիկանապետի հետ

Հրապարակող՝

Ռեստարտի անդամները պահանջում են հանդիպում ոստիկանապետի հետ

Ամենադիտվածներ

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներն բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանն նշեց, որ չի կարող լինել նոր Հայաստան եւ հեղափոխությունը չի կարող ավարտված լինել, եթե շարունակում են ունենալ հին իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ ու հին վարքագծով։ Նա շեշտեց, որ փորձելու են հանդիպել իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչների հետ։

Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ նշեց, որ մի շարք հարցադրումներ ունեն Արման Սարգսյանին։

«Ինչպե՞ս է տեղի ունեցել հեղափոխություն, որ իրավապահ համակարգ այն մուտք չի գործել։ Մենք նկատի ունենք ոստիկանությունից մինչեւ դատական համակարգը։ Նախատեսում ենք այս արշավի ընթացքում այցելել օրենսդիր մարմին եւ Կառավարություն։ Մենք ոստիկանության գործունեության, հետհեղափոխական ոստիկանության գործունեության եւ կեցվածքի, դեռեւս սպասվող բարեփոխումների վերաբերյալ ունենք որոշակի հարցադրումներ։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ոստիկանությունը ոչ թե պետք է ծառայի իշխանությունը պաշտպանելուն, այլ քաղաքացուն պաշտպանելուն»։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հաղորդեց, որ ոստիկանապետն այս պահին իր մի քանի աշխատակիցների հետ ԱԺ-ում է։ Նախաձեռնության անդամներն էլ ասացին, որ սպասելու են ոստիկանապետին։

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում նաեւ ԱԱԾ-ի շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ դա իրազեկում էր։ Նշում էին, որ պատրաստվում են ամեն օր ակցիաներ իրականացնել պետական կառույցների շենքերի դիմաց։

Ամենաթարմ