fbpx
Սպորտ

Նուրմագոմեդովի և Մաքգրեգորի ռևանշը չի կայանա

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը հանդես է եկել հայտարարությամբ:

Մենեջերը հայտնել է, որ Նուրմագոմեդովը երկրորդ անգամ չի մենամարտի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Մաքգրեգորը խոսում է ռևանշի մասին, սակայն Խաբիբը հնարավորություն չի տա նրան: Եթե Մաքգրեգորը ռևանշ է ցանկանում, ապա պետք է առնվազն 3 մենամարտում հաղթանակ տանի»,- ասել է  Աբդել-Ազիսը:

Հայտնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ