fbpx
Սպորտ
21:24 17/02/2020

Ռեյներ Ժեզուսի ներկայացման արարողությունը կկայանա վաղը․ պաշտոնական

Հայտնի են Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ռեյներ Ժեզուսի ներկայացման արարողության օրն ու ժամը։ Այս մասին տեղեկանում ենք «արքայական» ակումբի պաշտոնական կայքից։

Բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 18-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին։

Նախ Ռեյները կներկայացվի որպես «Ռեալ»-ի նոր ֆուտբոլիստ «Սանտիագո Բեռնաբեու»-ի նախագահական սրահում։ Այնուհետև ֆուտբոլիստը առաջին անգամ ոտք կդնի «Բեռնաբեուի» խոտածածկին, ինչից հետո էլ մամուլի ասուլիսների սրահում կպատասխանի լրագրողների հարցերին։

Ռեյները «Ռեալ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Ֆլամենգո»-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ