fbpx
Ժամանց

Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող Rick and Morty-ի համահեղինակը հեռացվել է նախագծից

Rick and Morty-ի համահեղինակ 42-ամյա Ջասթին Ռոյլենդը հեռացվել է նախագծից ընտանեկան բռնության մեղադրանքներից հետո: Այդ մասին գրում է People-ը։

Adult Swim ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ չնայած անիմացիոն սերիալի ստեղծողներից մեկի հետ համագործակցության դադարեցմանը, «Rick and Morty»-ի արտադրությունը կշարունակվի։

«Տաղանդավոր և նվիրված թիմը քրտնաջան աշխատում է շոուի յոթերորդ սեզոնի վրա», – ասել է կազմակերպությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոյլանդին, ով հնչյունավորել է նախագծի երկու գլխավոր հերոսներին, դատվելու է ընտանեկան բռնության մեղադրանքով։ Կալիֆորնիայի Օրենջ շրջանի դատախազությունից ստացված քրեական հայցով դերասանին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածք հասցնելու, բռնության և խաբեության մեջ մի կնոջ նկատմամբ, ում հետ նա ապրել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ