fbpx
Ժամանց

Ռիհաննան ամենահարուստ երգչուհին է․ Forbes

rihanna

Forbes հանդեսի հաղորդմամբ՝ Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որն ավելի հայտնի է որպես Ռիհաննա, դարձել է աշխարհի ամենահարուստ կին-երաժիշտը: Ըստ աղբյուրի՝ նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար։

Նշվում է, որ Ռիհաննան առաջ է անցել իր ամերիկացի կոլեգաներից, ինչպիսիք են, օրինակ՝ Մադոննան (կարողությունը՝ 570 միլիոն դոլար) և Բեյոնսեն (կարողությունը՝ 400 միլիոն դոլար)։

Փոխանցվում է նաև, որ երգչուհին իր հիմնական եկամուտը ստանում է Fenty Beauty կոսմետիկական բրենդի միջոցով, որը նա ստեղծել է 2017 թվականին։ Հանդեսի գնահատումներով՝ անցած տարի բրենդից ստացված եկամուտը կազմել է 570 մլն դոլարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ