Սպորտ
18:40 14/01/2020

Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցավարները չեն հրավիրվի Տոկիո-2020-ում աշխատելու

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկումից հետո, 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում նշած մարզաձևի կազմակերպումն ու անցկացումը իր վրա է վերցրել միջազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարի կազմակերպման խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն Լոզանում օրերս անցկացված ՄՕԿ-ի համաժողովում հայտարարել է, որ օլիմպիական խաղերին կմասնակցի 100 մարզուհի / հինգ քաշային կարգում / և 189 մարզիկ / ութ քաշային կարգում /:

Նրանց անունները հայտնի կդառնան 2020 –ի հունվար- մայիս ամիսներին անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Վատանաբեն նաև ասել է , որ նախորդ` «Ռիո – 2016» օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը սպասարկած մրցավարները Տոկիոյի մարզահանդեսում աշխատելու չեն հրավիրվի:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ