fbpx
Աշխարհ

Ռիսկի եմ ենթարկել ամեն բան․ Սաակաշվիլին ուղերձ է հղել Բաթումիից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտարարել է, որ արդեն Վրաստանում է գտնվում, հետո էլ տեսաուղերձ է հրապարակել։

Այդ տեսաուղերձում Սաակաշվիլին ասում է, որ Բաթումիում է գտնվում ու կադրեր է ցուցադրում քաղաքից։

Նա նշում է, որ շատ էր կարոտել այդ վայրերը ու սա իր երազանքների իրականացման օրն է։

Սաակաշվիլիի հայրենիք վերադարձը կապված է վաղն անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների հետ, որին մասնակցում է նաև իր կուսակցությունը՝ «Ազգային շարժումը»։

Վրաստանի նախկին նախագահը հորդորել է բոլորին գնալ ընտրությունների և ձայնը ոչ մի դեպքում չտալ Իվանիշվիլիի կամ Գախարիայի գլխավորած կուսակցությունների օգտին։

Սաակաշվիլին իր ուղերձում նշել է, որ, եթե թեկուզ իրենց կուսակցությանը ձայն չտան քաղաքացիները, թող դրանք տան «համեմատաբար ազնիվ կուսակցությունների»։

Նա նաև հավելել է, որ Վրաստան վերադառնալով վտանգի է ենթարկել ամեն ինչ՝ կյանքն ու ազատությունը։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին գտնվում է հետախուզման մեջ Վրաստանի իրավապահների կողմից, իսկ նախօրեին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլին անցյալ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ