Աշխարհ
10:43 02/08/2021

Առանց պատվաստանյութի երկրներում քովիդի նոր շտամերի հայտնվելու ռիսկը մեծ է․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կրկին խոսել են պատվաստանյութերի ու դրանք հավասարաչափ բաշխելու կարևորության մասին։

ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կան պետություններ, որոնք շատ բարդ կացության մեջ են՝ պատվաստանյութեր չունենալու պատճառով, բայց միևնույն ժամանակ կան երկրներ, որոնք պատվաստանյութերի դեղաչափեր շատ ունեն։

Այս համատեքստում կարևորվում է, որ պատվաստնյութերը բաշխվեն հավասարաչափ։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակում, առանց պատվաստանյութի երկրներում մեծ է հավանականությունը, որ կստեղծվեն կորոնավիրուսի նոր շտամեր, ու որ ամենավատն է այս ամենում՝ եղած պատվաստանյութերը արդյունավետ չեն լինի նոր շտամերի դեպքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ