fbpx
Սպորտ

Ռիվալդոն խնդրանքով դիմել է Բարսայի ղեկավարությանը և նախագահին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռիվալդոն իր Instagram-ի էջում հայտարարություն է տարածել, որով խնդրել է կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը և նախագահին, որ վերջիններս չթողնեն Նեյմարը տեղափոխվի այլ ակումբ, բացի «Բարսայից»։

Նա նշել է, որ կատալոնական ակումբից Նեյմարի հեռանալը սխալ էր, բայց վերջինս այժմ անհամբերությամբ սպասում է հետ վերադառնալուն։

Ռիվալդոն հույս է հայտնել, որ «Բարսան» կկարողանա համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ ու Նեյմարը «կարողանա վերադառնալ այնտեղ, որտեղից երբեք չպետք է հեռանար»։

https://www.instagram.com/p/B1qxPpNn1bt/?igshid=td9s0b6chdbx&fbclid=IwAR2py5x_HZkw3-vOzXbUaFcDdgOfJOAM2ciy8rl3E0eFwloCylgHs67hSFY

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ