fbpx
Սպորտ

15:22 11/7/2019

Ռիվալդոն խոսել է Նեյմարի և Վինիսիուսի մասին

Goal.com-ի հաղորդմամբ՝ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն ադրադարձել է Նեյմարին և Վինիսիուսին։

«Բրազիլիայի հավաքականից ամենաշատը սիրում եմ Նեյմարին: Շատ եմ ուզում, որ նա վերադառնա «Բարսելոնա»: Ես մնում եմ իմ կարծիքին, որ Նեյմարի պետք է ներողություն խնդրի «Բարսելոնայի» երկրպագուներից:

Իրավիճակը շատ բարդ է, քանի որ Նեյմարը այդքան էլ լավ չհեռացավ Կատալոնիայից: Հասկանում եմ, երկրպագուները զայրացած են, սակայն ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, իսկ Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է լավ բնավորությամբ:

Եթե ամեն ինչ ստացվի և նա հետ վերադառնա, իհարկե կլինեն քննադատություններ, բայց խաղերի ու մարզումների ժամանակ Նեյմարը մնալու է այն նույն Նեյմարը, որը հատուկ դեր է ստանձնելու թիմի խաղում:

Երբ նա հանդես էր գալիս Մեսսիի ու Սուարեսի հետ, դա շատ լավ էր անդրադառնում թիմի համար: Եթե նրանք հաղթեն Չեմպիոնների լիգան, ապա բոլոր խնդիրները կլուծվեն:

Ինչ վերաբերում է Վինիսիուսին, նա հիանալի ֆուտբոլիստ է և ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է էլ ավելի կատարելագործվելու համար», – Ասել է Ռիվալդոն։

Վերեվ