fbpx
Սպորտ

Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում: Ռիվալդոն աշխատելու է Մարոկոյի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաբաբ Մոհամեդիա» ակումբում: 

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորրդում է, որ 46-ամյա մասնագետն աշխատանքը սկսելու է հաջորդ մրցաշրջանից: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ռիվալդոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին: Նա հայտնի է «Դեպորտիվոյում», «Բարսելոնայում», «Օլիմպիակոսում», ԱԷԿ-ում, «Բունյոդկորում», «Կաբուշկորպում», ինչպես նաև բրազիլական «Սանտա Կրուզում», «Մոժնի Միրինում», «Կորինտիանսում», «Պալմեյրասում», «Կրուզեյրոյում», «Սան Պաուլուում» և «Սան Կաետանոյում» ունեցած ելույթներով: Բրազիլիայի հավաքականի կազմում Ռիվալդոն մասնակցել է 74 հանդիպման և դարձել է 34 գոլի հեղինակ:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ