fbpx
Ժամանց

Կիանու Ռիվզը «Մատրիցայից» ստացած շահույթի 70 տոկոսը նվիրել է Լեյկեմիայի հիմնադրամին

Հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը խոստովանել է, որ «Մատրիցա» ֆիլմաշարի առաջին մասից ստացած շահույթի 70 տոկոսը բարեգործության է տվել։

Այս մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Ռիվզն այդ գումարը նվիրաբերել է Լեյկեմիայի հիմնադրամին, որն օգնում է Լեյկեմիա հիվանդություն ունեցողներին։

Ըստ աղբյուրի՝ Ռիվզի քույրը՝ Քիմը, «Մատրիցայի» թողարկման պահին՝ 1999 թվականին, արդեն ութ տարի պայքարում էր Լեյկեմիայի դեմ, բայց 2 տարի անց նա ամբողջովին բուժվեց հիվանդությունից։

Քիմն այժմ 55 տարեկան է։

Հիշեցնենք, որ վերջերս կայացավ «Մատրիցայի» 4-րդ մասի պրեմիերան։ Վերջինս բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել ու շատերին այն հիասթափեցրել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ