fbpx
Սպորտ

Ռոբեն. Ինձ համար ամենաահավորն Էնֆիլդում խաղալն է

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ չի սիրում խաղալ «Էնֆիլդ» մարզադաշտում:

«Եթե հարցնեք, թե ինձ համար որ մարզադաշտում խաղալն է ամենաահավորը, կպատասխանեմ, որ «Էնֆիլդում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի սիրելի մրցակից և ունի մրցակից, որի դեմ չի ցանկանում խաղալ:

Երբ ես հանդես էի գալիս «Չելսիում», «Լիվերպուլն» իսկապես բարդ մրցակից էր: Նրանց գլխավոր առավելությունն էր այն էր, որ կարողանում էին որակյալ խաղ ցուցադրել մրցաշրջանի ամենակարևոր հատվածում: Այժմ իրավիճակն ավելի է փոխվել:
«Լիվերպուլն» առաջընթաց է գրանցել: Յուրգեն Կլոպը հիանալի աշխատանք է կատարում. անցյալ մրցաշրջանում նրանք դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ այժմ առաջատար են Պրեմիեր լիգայում: «Լիվերպուլը» շատ վաղուց է դարձել Անգլիայի չեմպիոն, և այժ, հավանաբար, նրանք առաջնահերթ դրա մասին են մտածում»,- Ռոբենի խոսքը մեջբերել է The Guardian-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ