fbpx
Սպորտ

Ռոբենը հայտնել է, որ առաջիկայում չի ցանկանում առնչություն ունենալ ֆուտբոլի հետ

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը պատմել է, որ առաջիկայում չի ցանկանում ֆուտբոլին առնչվող գործունեություն ծավալել: Նա վերջերս է հայտարարել, որ ավարտում է կարիերան։ Այս մասին հայտնում է Sport1-ը։

«Կես տարի, անգամ մեկ տարի ցանկանում եմ ֆուտբոլի հետ որևէ ընդհանրություն չունենալ: Հետո կտեսնենք: Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

Սա նորմալ ցանկություն է, քանի որ երկար տարիներով ապրել եմ միայն ֆուտբոլով»,-ասել է հոլանդացին:

Հիշեցնենք, որ Արյեն Ռոբենը «Բավարիայում» հանդես է եկել 2009-2019 թվականներին, իսկ մինչ այդ խաղացել է «Ռեալում», «Չելսիում», ՊՍՎ-ում», «Գրոնինգենում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ