Աշխարհ

Հայաստանն ընդունել է հրադադարի առաջարկը, Ադրբեջանը՝ ոչ․ Ռոբերտ Օ’Բրայեն

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները վերջին օրերին փորձել են միջնորդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։

«Նախագահի ղեկավարությամբ այս շաբաթվա վերջին զբաղվել ենք նրանով, որպեսզի խաղաղություն հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն ընդունել է հրադադարի առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք Ադրբեջանի իշխանություններին դրդում ենք դրան», – ասել է Օ’Բրայենը։

Մինչ այս Ռոբերտ Օ’Բրայենը առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ