fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար:

Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլետրոնային եղանակով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ