fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Քոչարյանի պաշտպան  Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց:

Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Այսօր նրա ներկայացրած միջնորդությանը միացան նաև մեղադրող դատախազներ Կարեն Բիշարյանը և Վահե Դոլմազյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, ինչից հետո Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 12-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ