fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր՝ հունվարի 8-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Այս մասին հայտնել է պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանական թիմը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումը, որով նա մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ