Իրավական
14:57 30/06/2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառներով:

Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք է կրկին թեստ հանձնի:

Այս պատճառով փաստաբանները առաջարկեցին դատարանում ապահովել սոցիալական հեռավորություն: Սակայն դատախազները նշեցին, որ նման պահանջը նպատակ ունի սառեցնել պրոցեսը:

Վերադառնալով ընդմիջումից հետո՝ դատարանը լսեց կողմերի կարծիքները:

Յուրի Խաչատուրովն առաջարկեց բոլորին ձեռնտու տարբերակ, որպեսզի հաջորդ նիստին դահլիճի պատրաստման պրոցեսին մասնակցեն կողմերը, և բոլոր վիճելի հարցերը լուծվեն: «Ինձ համար դժվար է գալ ամեն երեքշաբթի և ոչինչ չլսել: Դատարանը տեղում կանգնած է: Թող բոլոր նկատառումները հաշվի առնվեն, և սկսվի նորմալ աշխատանքը»,-ասաց նա:

Դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ առկա տեխնիկական խնդիրները չեն կարող լուծվել արագացված կարգով: Արդյունքում դատական նիստը հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Հաջորդ նիստը կանցկացվի հուլիսի 7-ին ժամը 13:00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ