fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանը երեկ դարձյալ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտման: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հետազոտման ավարտից հետո Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին։

Հավելենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ