fbpx
ՏՏ

Սինգապուրում ռոբոտը կօգնի իրավապահ մարմիններին ու կհսկի հասարակական կարգի պահպանումը

Սինգապուրի իրավապահ մարմինները փորձարկման են հանել հատուկ ռոբոտ, որը պետք է շուրջօրյա հետևի հասարակական վարքի կանոնների պահպանմանը։

Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ «Խավիեր» անունով ռոբոտը զինված է բարձր որակի տեսախցիկներով ու հսկման համակարգի համար նախատեսված այլ սարքերով։ Վերջինս կենդանի ժամանակում ֆիքսելու է, թե ինչ է կատարվում տեղանքում ու դրա մասին հաղորդելու է համապատասխան կառույցներին։

Ռոբոտը տեղակայվելու է Սինգապուրի շրջաններից մեկում, իսկ փորձը տևելու է 3 շաբաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ