fbpx
Սպորտ

Ռոդրիգեսի ապագան դեռ անորոշ է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան դեռ անորոշ է: Նրանով շարունակում են հետաքրքրված մնալ «Նապոլին» ու «Աթլետիկոն»: Հաղորդում է As-ը:

Սակայն «Ռեալն» ավելի շատ նախընտրում է Խամեսին վաճառել իտալացիներին: «Ռեալի» խնդիրը նրանում է, որ «Աթլետիկոն»՝ ի տարբերություն «Նապոլիի», պատրաստ է իրականացնել ակումբի ֆինանսական պահանջներն ու վճարել Խամեսի համար պահանջվող 40 մլն եվրոն: «Նապոլին» իր հերթին դեռ չի համաձայնեցրել խաղացողի տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ վերջին 2 մրցաշրջանը Խամեսը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ