fbpx
Սպորտ

17:55 13/8/2019

Ռոդրիգո Մորենոն կարիերան կշարունակի Աթլետիկոյում

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»։ «Վալենսիան» 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 55 միլիոն եվրո + 5 միլիոն եվրոյի բոնուս հետագայում։

Ռոդրիգոն օգոստոսի 13-ին մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք եւ բուժզննում կանցնի «Աթլետիկոյում»: Այս մասին հաղորդում է AS-ը։

Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» սան է։ «Վալենսիա» էր տեղափոխվել 2015-ին պորտուգալական «Բենֆիկայից» 30 միլիոն եվրոյով։

Նրա ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ կատալոնական «Բարսելոնան» եւ իտալական «Նապոլին»։

Իսպանիայի անցած առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 33 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Վերեվ