fbpx
Սպորտ

Ռոդրիգոյի գեղեցիկ գոլը չօգնեց Ռեալին խուսափել պարտությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Ռեալն» անցկացրեց այս ամռան իր առաջին հանիդպումը Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում՝ մրցելով «Բավարիայի» հետ: Հյուսթոնում կայացած խաղն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3-1:

Խաղի հաշիվը բացեց Տոլիսոն: Երկրորդ կեսում «Բավարիան» երկու րոպեում կարողացավ հաշիվը դարձնել 3-0:

Աչքի ընկան Լևանդովկսին և Գնարբին:

Արքայական ակումբի միակ գոլի հեղինակը դարձավ թիմի նորեկ Ռոդրիգոն։

Նշենք, որ «Ռեալ»-ի հաջորդ խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին ։ «Սերուցքայինները» կմրցեն «Արսենալի» հետ։ Նույն օրը «Բավարիան» կհանդիպի «Միլանին»:

https://www.youtube.com/watch?v=yKg5OojC8fM

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ