fbpx
Աշխարհ

Ռոհանին ԱՄՆ-ից պահանջել է փոխել մոտեցումը Մերձավոր Արևելքի նկատմամբ

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ էլ Թանիի հետ զրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր սխալ քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Եմենի մերձակայքի ջրերը պարեկավորելու համար։

«Թեհրանը վստահ է, որ լարվածության նվազեցումը բոլորի օգտին կլինի։ Հույս ունենք, որ ամերիկացիները կհասկանան՝ իրենց ընտրած ուղին սխալ է, և դրանում հաղթողներ չեն լինի։ Նրանց անհրաժեշտ է փոխել վարքագիծը»,-ասել է Ռոհանին։

Նա նաև նկատել է, որ Պարսից ծոցում որոշ երկրներ իրենց գործունեությամբ փորձում են բարդացնել տարածաշրջանում իրադրությունը։ Իրանի նախագահն ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված է բարեկամ երկրների հետ տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսությունը շարունակելու հարցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ