Ինդիան-Ուելսի եզրափակչում ավստրիացի Դոմինիկ Թիմը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։
Հանդիպումը, որը 2 ժամից քիչ ավել է տևել, ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշիվներով: Ֆեդերերն իր ակտիվում գրանցել է 3 էյս և 2 իրացված փոինթ 11-ից, թույլ է տվել 2 կրկնակի սխալ։ Դոմինիկ Թիմը 3 կրկնակի սխալ է թույլ տվել, 4 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը:
Նշենք, որ Ինդեան-Ուելսը Masters 1000 կատեգորիայի մրցաշար է։
