Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը հուսով է, որ դեռ տիտղոսներ է նվաճելու

 

37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը  թենիսիստը վերջերս նվաճեց իր կարիերայի 100-րդ տիտղոսը՝ հաղթելով Դուբայի մրցաշարում: Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարից առաջ հույս է հայտնել, որ առաջիկայում ևս տիտղոսներ կնվաճի:

«Դեռ քանի՞ տիտղոս ես կնվաճեմ: Հաստատ 100-ից ոչ ավելի: Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մի քանի տիտղոս կնվաճեմ, բայց ընդհանուր առմամբ շատ ուրախ էի նաև 100-րդ տիտղոսի կապակցությամբ: Ինդիան-Ուելսում մոտ էի հաջողությանը: Ցավալի էր պարտվել եզրափակչում, բայց մնում է միայն շարունակել աշխատանքը և նոր հնարավորություններ ստեղծել: Այժմ ինձ համար ամենակարևորը առողջությունս պահպանելն է, որպեսզի շարունակեմ հաճույք ստանալ թենիսից: Կենտրոնացել եմ, որպեսզի Մայամիում ավելի լավ հանդես գամ, քան նախորդ տարի»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ