Սպորտ

Մխիթարյանը՝ Ռոմա-Կլուժ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Կլուժի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։

Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր ու կարողացավ հենց առաջին րոպեին դառնալ գոլի հեղինակ։

Հանդիպումը կայանում էր Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ «Ռոմային» խաղում հաջողվեց հաղթել 5-0 հաշվով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ