Սպորտ

Ռոման ավելացրել է Սմոլինգին ձեռք բերելու առաջարկը. La Gazzetta dello Sport

«Ռոման» «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալած պաշտպան Քրիս Սմոլինգին ձեռք բերելու առաջարկը ավելացրել է մինչև 12 միլիոն եվրո + 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ի էջում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմում կայացել է ակումբների ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը և «Ռոմայի» ղեկավարությունը առաջարկ է արել 29-ամյա պաշտպանի համար 10 մլն եվրոյի չափով:

Իտալական ակումբը հույս ունի Սմոլինգի հետ պայմանագիր կնքել մշտական հիմունքներով։ Ակումբը Սմոլինգի համար պատրաստում է պայմանագիր մինչև 2024 թվականը՝ տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ