fbpx
Սպորտ

Ռոման հաղթանակ տարավ Ֆիորենտինայի նկատմամբ․ Մխիթարյանը ևս դուրս եկավ դաշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը։

Հաշիվը 19-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ Երկու րոպե անց Ալեքսանդր Կոլարովը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Տանտերերի կազմում 34-րդ րոպեին աչքի ընկավ Միլան Բադելը։ Մրցակիցներն ընդմիջման գնացին 1-2 հաշվով։

73-րդ րոպեին Լորենսո Պելեգրինին մեծացրեց «Ռոմա»-ի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-1։ 76-րդ րոպեին դաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը․ նա փոխարինեց Դիեգո Պերոտիին։ 88-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ «Ռոմա»-ի պարգևելով 4-1 հաշվով հաղթանակ։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմի վաստակած միավորների քանակը հասցնում է 35-ի՝ գրավելով 4-րդ հորիզոնականում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ