fbpx
Սպորտ

Ռոման պատրաստ է Յուվենտուսի հարձակվողին դարձնել թիմի ավագ

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

31-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար իտալական ակումբը նույնիսկ պատրաստ է նրան թիմի ավագ դարձնել: Սակայն հարձակվողը մտադիր չէ խաղալ իտալական մեկ այլ ակումբում ու կմերժի Ա Սերիայի ակումբների առաջարկները:

Բացի դա, եթե նրա թիմի ավագ դառնալը կարող է առաջացնել «Ռոմայի» ֆուտբոլիստների բողոքը: Վերջին 10-ամյակում թիմի ավագի թևկապը կրել են բացառապես «Ռոմայի» սաները` Ալեսանդրո Ֆլորենցին, Դանիելե դե Ռոսին, Ֆրանչեսկո Տոտտին և Ջուզեպե Ջանինին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ