fbpx
Սպորտ

Ռոման վստահ հաղթանակ տարավ Բաշակշեհիրի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում այսօր միմյանց դեմ մրցեցին «Բաշակշեհիրը» և «Ռոման»։

Հյուրերը հաղթանակ տարան 0:3 հաշվով։

Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ժորդան Վերետուն՝ գերազանց իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Իսկ 40-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Ջասթին Կլյուվերտը։ Առաջին խաղակեսի ավարտին՝ 45-րդ րոպեին, Էդին Ջեկոն գոլի հեղինակ դարձավ՝ մեծացնելով հաշվի առավելությունը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինողների թվում էր։ 2 ամսվա դադարից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին՝ փոխարինելով Ջեկոյին։

Խաղից հետո «Ռոման» ունի 8 միավոր և J խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ