fbpx
Կառավարություն

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ռոմանոս Պետրոսյանն հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։

«Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նախարարը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս:

Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։

Նախարարը ցավով արձանագրել է նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիրն, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն։

Նախարարը հայտնել է, որ ՀՀ կառավարությունն, ի մասնավորի Շրջակա միջավայրի նախարարության, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործկացության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։

Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։

Նախարար Պետրոսյանն անդրադարձել է այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել են կյանքի կոչվել։

Տիկին դեսպանի հետ քննարկել են նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ