fbpx
Սպորտ

Ռոմայի ջախջախիչ հաղթանակը Մխիթարյանի գոլի և գոլային փախանցման շնորհիվ

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» և «Լեչչեն»։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը: Իսկ արդեն 37-րդ րոպեին Հայ ֆուտբոլիստը անձամբ աչքի ընկավ խփած գնդակով՝ դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկելով դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:

Եվս երկու գոլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ