fbpx
Սպորտ

Ռոմային ցանկանում եմ տեսնել որքան հնարավոր է բարձր․ Մխիթարյան

«Սպեցիայի» հետ ոչ-ոքիից հետո «Ռոմայի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում խոսել է մրցաշրջանի ու ակումբի մասին։

Նա ասել է, որ իրենց բոլորի համար բարդ տարի էր, բայց իրենք ոչինչ չեն խնայել։

««Ռոմային» առաջիկա տարիներին ցանկանում եմ տեսնել որքան հնարավոր է բարձր, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան», – նշել է հայազգի կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ «Սպեցիա» – «Ռոմա» հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Առաջին կեսից հետո հռոմեական ակումբը պարտվում էր 2-0 հաշվով, բայց կամային որակների հաշվին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ «Ռոմայի» 2-րդ գոլը խփեց հենց Հենրիխ Մխիթարյանը, այսպիսով՝ դառնալով Ա Սերիայի այս մրցաշրջանում հռոմեական ակումբի կազմում վերջինը գոլ խփած ֆուտբոլիստը, ինչպես նաև ակումբի լավագույն ռմբարկուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ