Ռոմեո և Ջուլիետ․ ինչ արեց Շտազին, երբ Արևմտյան Գերմանիայում կանայք միայնակ էին մնացել

Հրապարակող՝

Ռոմեո և Ջուլիետ․ ինչ արեց Շտազին, երբ Արևմտյան Գերմանիայում կանայք միայնակ էին մնացել

Ամենադիտվածներ

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ձախ նկարում պատկերված է Հատուկ ծառայությունների պատմության ամենահետաքրքիր և խորհրդավոր կերպարներից մեկը՝ Արևելյան Գերմանիայի հատուկ ծառայությունների՝ Շտազիի արտաքին հետախուզության երկարամյա ղեկավար Մարկուս Վոլֆը: Նրան երկար տարիներ համարում էին «Անդեմ մարդ», քանի որ տարիներ շարունակ անգամ նրա լուսանկարը ոչ ոք չէր տեսնում: Նա այն ղեկավարներից էր, որի գործունեության շնորհիվ Շտազին հասավ Մոսսադի, խորհրդային ԿԳԲ-ի և ամերիկյան ԿՀՎ-ի մակարդակին:

1950-ականներից սկսած հենց նրա ղեկավարության ժամանակ Շտազին սկսեց իրականացնել իր ամենահայտնի գործողություններից մեկը, որը պատմության մեջ մտավ «Ռոմեո և Ջուլիետ» անվանմամբ:

Բանն այն է, որ պատերազմի ավարտից հետո հատկապես Արևմտյան Գերմանիայում երիտասարդ կամ ամուրի կանայք միայնակ էին մնացել: Խոսքը վերաբերում էր նաև պետական ապարատում աշխատող կանանց: Վուլֆի գլխավորությամբ Շտազին մշակեց ռազմավարություն, որի համաձայն՝ Շտազիի բարետես գործակալները տեղափոխվում էին Արևմտյան Գերմանիա, ծանոթություններ հաստատում տարատեսակ կարևոր հաստատություններում աշխատող կանանց հետ, գրավում նրանց սրտերը և ինֆորմացիոն աղբյուրների հոսքերին տիրապետում:

«Ռոմեո»-ները պարզապես փայլուն էին իրականացնում իրենց առջև դրված առաջադրանքը: Այսպես, գործակալ Օտտո Զայդելը կարողացել էր գերել Արևմտյան Գերմանիայի արտաքին գործերի նախարարի քարտուղարուհուն՝ Լոթա Բուրգխոֆին: Դրա հետևանքով Շտազի-ն ավելի արագ էր տիրապետում գաղտնի փաստաթղթերին՝ քան Արևմտյան Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Մեկ այլ գործակալ Կառլ Հայնց Շնայդերը կարողացել էր գերել ոչ ավել ոչ պակաս Արևմտյան Գերմանիայի հատուկ ծառայություններում որպես սպասավոր աշխատող Գաբրիլա Գասթին, ով շուրջ 20 տարի տարատեսակ ինֆորմացիաներով էր կիսվում Շտազիի գործակալի հետ:

Ռոլանդ Գանդտը կարողացել էր գերել Մարգարեթ Լյուբիգին, ով ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկի քարտուղարուհին էր: Այդպես շուրջ 30 տարի Վուլֆը բավականին լավ տեղեկացվում էր, թե ինչ էր կատարվում ՆԱՏՕ-ի ներսում:

Այնուամենայնիվ Վուլֆի ամենափայլուն օպերացիան հետևյալն էր: 1970-ականների սկզբին նա կարողացավ գործակալ Գյունթեր Գյոմին (աջ նկար) ներդնել ոչ ավել ոչ պակաս Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանտի շրջապատ: Ավելին Գյունտեր Գյոմը Վիլի Բրանտի ռեֆերենտը դարձավ:

Արևմտյան Գերմանիայի հատուկ ծառայությունները միայն 1974թ. կարողացան հասկանալ՝ ինչ է կատարվել, և Գիյոմը կնոջ հետ, ով նույնպես Շտազիի գործակալ էր, ձերբակալվեց: Տեղի ունեցածը իսկական քաղաքական սկանդալ էր, և Վիլի Բրանտը ստիպված հրաժարական ներկայացրեց»։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2646215238761067

Ամենաթարմ