The Guardian-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ժամանել է Բարսելոնա։
Ռոնալդ Կումանը հանդիպելու է «Բարսելոնայի» ղեկավարության հետ և պաշտոնապես նշանակվելու է ակումբի գլխավոր մարզիչ։
Մինչ այս կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտնել էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին:
Ռոնալդ Կումանի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ ավարտվում է այս տարի։
56-ամյա մասնագետը 1989-1995 թվականների ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում՝ որպես ֆուտբոլիստ։ 1998-ից 2000 թվականների ընթացքում Կումանը աշխատել է «Կատալոնական» ակումբի մարզչական շտաբում։
