fbpx
Սպորտ
10:27 06/03/2020

Ռոնալդինյոն ազատ է արձակվել, սակայն դեռևս հետաքննության փուլում է

Ազատ է արձակվել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Հինգշաբթի օրը բրազիլացին և նրա եղբայերը՝ Ռոբերտոն, ձերբակալվել էին Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկրի սահմանը հատելիս կեղծփաստաթղթեր օգտագործելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն մռայլ տեսք է ունեցել այն բանից հետո, երբ նրան բաց են թողել դատախազությունում ութ ժամ տևած հարցաքննությունից հետո: Նախկին ֆուտբոլիստը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և ուղիղ գնացել է իր հյուրանոց:

Ռոնալդինյոյի փաստաբանը հայտնեց, որ ֆուտբոլիստն ու նրա եղբայրը դեռևս հետաքննության փուլում են:

«Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ։ Նա և նրա եղբայրը ոչ մի սահմանափակում չունեն իրենց ազատության մեջ, բայց նա որոշեց մնալ Պարագվայում, մինչև դատական ​​որոշում կայացվի: Նա գիտակցում է, որ կարող է մեղադրանք առաջադրվել:

Մենք խորհուրդ տվեցինք, որ նա պատասխանի իրեն այսօր տրված հարցերին, քանի որ մենք գիտենք և հաստատում ենք, որ նա որևէ հանցավոր գործողություն չի կատարել»,-նշել է փաստաբանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ