Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն պատմել է, թե ինչպես անցնում Պարագվայի հյուրանոցներից մեկում նշանակված իր և եղբոր տնային կալանքը։
«Այստեղ մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Մենք ունենք առանձին սենյակ, որտեղ կան անհրաժեշտ մարզասարքերը սպորտով զբաղվելու համար:
Մարդիկ փակված են տներում և չեն կարողանում անել այն, ինչ նրանք սովոր էին անել իրենց առօրյայում: Կարծում եմ, որ այս իրավիճակը միշտ կմնա մարդկանց հուշերում», – Ռոնալդինյոյի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն: