fbpx
Սպորտ

Ռոնալդինյոյի նախկին կինը դատի է տվել ֆուտբոլիստին

Ռոնալդինյոյի նախկին կինը՝ Պրիսցիլլա Կոելյուն, հայտարարել է, որ դատի է տվել ֆուտբոլիստին: Կոելյուն նշել է, որ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը 2018 թվականի դեկտեմբերին վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն:

«Զղջում եմ, որ ոստիկանություն չեմ դիմել: Այգում վիճելիս նա ինձ ուժեղ հրեց, ես ընկա և ուժեղ վնասվածք ստացա: Ես այնտեղ երկու ժամ անցկացրի՝ լաց լինելով և չհավատալով այն ամենին, որ կատարվել էր: Ես նրան ավելի վաղ դատի չտվեցի՝ մտածելով, որ կկարողանաք խոսել և լուծել այս խնդիրը: Ամեն դեպքում, մենք արդեն 6 տարի էր՝ միասին էինք», – ասել է Կոելյուն:

Կոելյուն նաև նշել է, որ իրենք երեքով էին ապրում: Նրանց հետ էր ապրում նաև Բեատրիս Սոուզան: Ընդ որում՝ ֆուտբոլիստը խստորեն խանդում էր աղջիկներին և չէր թողնում նրանց հագնել կարճ շորտեր, երբ ընկերները այցելում էին:

Կոելյուն ցանկանում է հասնել նրան, որ նրանց ունեցվածքը, որը իրենք ձեռք եր բերել 2012 թվականից, կիսվի երկու միջև:

Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ոչ մի տեղեկություն չի ստացել ֆուտբոլիստի նկատմամբ դատական հայցի վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ