Սպորտ
15:55 29/10/2019

Ռոնալդուի 7 համարը պատմություն ունի, հեշտ չէ դրանով խաղալ. Ազար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը անկեղծացել է 7 համարի մարզաշապիկը կրելու արտոնության մասին:

«Հեշտ չէ 7 համարի մարզաշապիկով խաղալ Ռոնալդուից հետո, այդ համարը պատմություն ունի։

«Ռեալն» ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի բոլոր մրցաշարերում։ Մենք պետք է տիտղոսներ նվաճենք։ Ես հասկանում եմ, որ Չեմպիոնների լիգան կարևոր է։ Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ այն:

Այժմ ես աշխարհի լավագույն ակումբում եմ և կփորձեմ իմ լավագույնը ներդնել ակումբի համար»,- ասել է Ազարը Realmadrid TV-ին տված հարցազրույցում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ