fbpx
Սպորտ

Ռոնալդուի «խայթող» մեկնաբանությունն Աթլետիկոյից կրած պարտությունից հետո

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկոյի» հետ առաջին խաղում կրած պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին:

34-ամյա պորտուգալացին հանդիպումից հետո միայն մեկ նախադասություն է ասել.

«Ես 5 անգամ եմ հաղթել Չեմպիոնների լիգայում, «Աթլետիկոն»՝ 0»,- ասել է Կրիշտիանուն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 1 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 4 անգամ էլ՝ Մադրիդի «Ռեալի»:

«Յուվենտուս»-«Աթլետիկո» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 12-ին, Թուրինում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ