fbpx
Սպորտ

Ռոնալդուի կողքին ոչ ոքի մոտ ոչինչ չի ստացվում. Գուստավո Դիբալա

Պաուլո Դիբալայի եղբայրը՝ Գուստավո Դիբալան, որը ֆուտբոլիստի գործակալն է, հայտարարել է, որ արգենտինացին մոտ է թուրինյան ակումբը լքելուն:

«Շատ մեծ է հավանականությունը, որ Պաուլոն կհեռանա: Խնդիրն այն է, որ խաղադաշտում Կրիշտիանու Ռոնալդուի կողքին ոչ ոքի մոտ ոչինչ չի ստացվում: Պաուլոն Իտալիայում իրեն լավ էր զգում, բայց ոչ հիմա:

«Յուվենտուսի» մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են, այնպես որ՝ Պաուլոն միակը չէ, որ կհեռանա»,- Գուստավո Դիբալայի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Նշենք, որ Transfermarkt մասնագիտացված կայքն Դիբալայի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո: Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ