Սպորտ

Ռոնալդուն այն խաղացողը չէ, որը կար երեք մրցաշրջան առաջ․ Ռիվալդո

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին աստղերից Ռիվալդոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին։

«Շատերն են խոսում, որ Ռոնալդուն հեռանալու է «Յուվենտուսից»` Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, իսկ Մադրիդ վերադարձը քննարկվում է մամուլում։

Իմ կարծիքով՝ այդ ամենը կախված է Կրիշտիանուի պլաններից ապագայի վերաբերյալ։ Նա կուռք է Մադրիդում։

Ես հավատում եմ, որ «Ռեալի» երկրպագուները ուրախ կլինեն նրա վերադարձով։ Բայց պետք է ընդունել, որ Ռոնալդուն այն խաղացողը չէ, որը կար երեք մրցաշրջան առաջ։

Բոլորը խոսում են այն մասին, որ լավ կլիներ, եթե Լիոնել Մեսսին ու Ռոնալդուն վերամիավորվեին Լա լիգայում», – նշել է Ռիվալդոն։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ