fbpx
Սպորտ

Ռոնալդուն բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումըւ, որը կայանալու է մարտի 3-ին:

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ պորտուգալացին սրունքի վնասվածք է ստացել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում (1-0) և չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ռոնալդուն կհասցնի ապաքինվել նախքան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթետիկոյի» հետ պատասխան հանդիպումը, որը կայանալու է մարտի 12-ին: Այս դիմակայության առաջին խաղում թուրինյան թիմը 0:2 հաշվով պարտություն է կրել:

Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն մասնակցել է 25 հանդիպման, դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ