fbpx
Սպորտ
16:10 23/01/2020

Ռոնալդուն ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է․ Սարի

Ռոնալդուն ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է․ Սարի

Չեմ կարող ասել, թե անհատական խաղի առումով էլ ինչը կարելի է ավելացնել։ Այս մասին ասել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ խոսելով թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է, եթե այսքան հաճախ գոլեր է խփում»,-ասել է նա:

Սարին անկեղծորեն ասել է, չի կարող ֆուտոբլիստի ներկայիս վիճակն ու մարզավիճակը իր արժանիքներին վերագրել:

«Պետք է արժանին մատուցենք նրա մայրիկին՝ այսպիսի օրինակ ստեղծելու համար»,-հավելել է նա։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Նշենք, որ այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Իտալիայի առաջնության 17 հանդիպման: Նա 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ