Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն դարձել է «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը՝ գնելով դրա բաժնետոմսերի մեծ մասը։
Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ռոնալդոն պայմանագիր է կնքել ու միացել ակումբի խորհրդի կազմին։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին 70 միլիոն դոլար է վճարել բրազիլական ակումբի մեծ մասը գնելու համար, որտեղ նա հանդես է եկել ժամանակին։
Հիշեցնենք, որ Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդը»։
